‘ՉԼ 1/8-րդ եզրափակիչ. «Գալաթասարայ» — «Չելսի», «Շալկե 04» — «Ռեալ Մադրիդ»’

1077

Ժոզե Մոուրինյոն կհանդիպի իր քիչ ընկերներից երկուսին, իսկ Ռաուլը կերկրպագի ոչ «Ռեալ Մադրիդի» համար: Ահա թե ինչն էր հետաքրքրական թվում, մինչ ՉԼ-ի 1/8-րդ փուլի առաջին հանդիպումների վերջին խաղային օրը, բայց քանի որ մենք արդեն ունենք երեկվա «Օլիմպիակոսի» օրինակը, հնարավոր է այսօրվա զույգերից արժե սպասել մի փոքր ավելին:

«Գալաթասարայ» — «Չելսի»

Ժամը 23:45՝ «Թուրք Թելեքոմ»

Մոուրինյոն ֆուտբոլային աշխարհում շատ ընկերներ չունի, բայց կան նաև այնպիսիք ովքեր Ժոզեի մասին խոսելիս մի քանի անգամ նշել են, որ պորտուգալացին «իրենց համար կարծես երկրորդ հայր լիներ»: Այս խոսեքերի հեղինակները Դրոգբան և Սնեյդերն են: Առաջինը իր կարիերայի մայրամուտին վերջապես նվաճելով ՉԼ-ի գավաթը որոշեց տեղափոխվել Ստամբուլ, որտեղ բացի բարձր աշխատավարձից երկրորդ տարին անընդմեջ հայտնվում է ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչում, իսկ անցյալ տարի մոտ էր նաև նրան որպեսզի հայտնվեր կիսաեզրափակչում: Իսկ հոլանդացին ով իր կարիերայի գագաթին հասավ հենց «յուրահատուկի» մոտ չկարողացավ վերաճել ինքն իր 2010-ի տարբերակին և արդյունքում նույնպես հայտնվեց Ստամբուլում:

Թիմերի կամ նրանց մարզող մասնագետների միջև բազմաթիվ զուգահեռներ կարելի է անցկացնել: Օրինակ նույն Մանչինին «Պրեմիեր լիգայում» երկրորդ մասնգաետն էր Ժոզեից հետո ով հայտնվեց «նորահարուստ» ակումբում, բայց եթե Մոուրինյոյի վերադարձը Անգլիա սպասում էին գրեթե բոլոր գրանդները ապա իտալացու մասին այստեղ չեն ցանկանում հիշել:

Երկու թիմերն էլ ոչ լավագույն մարզավիճակում են, և կորուստներ ունեն թուրքերի կազմում կբացակայի Այդին Յիլմազը իսկ Մոուն ստիպված կլինի խաղալ առանց Մատիչի, ով այս մրցաշրջանում այլ թիմի կազմում արդեն իսկ խաղացել է ՉԼ-ում: «Չելսին» վերջին երեք խաղերից հաղթել է միայն վերջինում՝ Տերրիի մրցավարի ավելացրած ժամանակում գոլի շնորհիվ: Բայց դա չի խանգարում որպեսզի Դրոգբայի նախախաղային ասուլիսում հնչեցրած ««Չելսին» «Գալաթասարայից» 10 անգամ ավելի ուճեղ է» շարունակի թվալ որպես իրականություն:

Հավանական մեկնարկային կազմերը

«Գալաթասարայ»: Մուսլերա; Էբուե, Կայա, Գեքան Զան, Բալթա; Ֆելիպե Մելո, Սելջուկ, Բրումա, Սնեյդեր; Բ. Յիլմազ, Դրոգբա:

«Չելսի»: Չեխ; Իվանովիչ, Կեհիլ, Տերրի, Ասպիլիկուետա; Ռամիրես, Լեմպարդ, Օսկար; Վիլիան, Ազար, Էտո՛օ:

«Շալկե 04» — «Ռեալ Մադրիդ»

Ժամը 23:45՝ «Վելտինս Արենա»

Մադրիդցիները բացահայտ ֆավորիտն են, որքան էլ որ հաշվի առնենք այն, որ նրանց վերջին երկու մրցաշրջաններին եզրափակիչ հասնելուն խանգարեցին գերմանական ակումբները: Վիճակագրությունն էլ հուշում է որ «սերուցքայինները» երբեք գերմանիայում չեն հաղթել, որքան էլ որ «Շալկեին» հաղթելը թղթի վրա այդքան էլ բարդ չի թվում:

«Դեսիման» նվաճել չհաջողվեց նույնսիկ Մոուրինյոյին, բայց ներկայումս Անչելոտիի սաները թե վիճակագրական և թե խաղի որակի առումով գերազանցում են Մոույի թիմին:  Հատկապես ուշագրավ է այն որ «սերուցքայինները» կարողանում են միավորներ վաստակել առանց Կրիշտիանոյի, ում բացակայության ժամանակ շարունակում էին փայլել Խեսեն՝ ով երեկոյան իր տեղը հիմնական կազմում կզիջի Բեյլին  և Մոդրիչը, ով կարծես վերջնականապես վերածվել է թոփ կիսապաշտպանի և ձերբազատել «Ռեալին» Ալոնսոյի խաղից կախվածությունից:

Ինչ վերաբերվում է «Շալկեին» ապա նրանք ներքին առաջնությունում հաղթանակների շարքից հետո, որը ընդհատվեց միայն վերջին տուրում, զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը որը նրանց թույլ կտա հաջորդ տարի ևս որակավորվել ՉԼ: Թիմի արդյունքները տրամադրող են, բայց Յենս Կելլերին ամենից շատ մտահոգում է Դրաքսլերի մարզավիճակը, ով նոր է ապաքինվել վնասվածքից և կարող է հանդիպումը սկսել պահեստայինների նստարանից:

Զույգը առանձնահատուկ է մեկ այլ պատճառով: Այս երկու թիմերում է հանդես եկել մադրիդցիների և ինչու չէ նաև «Շալկեի» լեգենդ Ռաուլը, ում նոստալգիկ երեկոներ են սպասում որոնցում իր իսկ խոսքերով նա առաջին խաղում կերկրպագի գելզենկիրխենցիներին իսկ երկրորդում իր հարազատ թիմին:

Հավանական մեկնարկային կազմերը

«Շալկե 04»: Ֆարմանն, Հովեդես, Մատիպ, ֆելիպե Սանտանա; Բոատենգ, Նեուշտադտեր, Դրաքսլեր; Մեյեր, Ֆարֆան, Հունտելաար:

«Ռեալ Մադրիդ»: Կասիլյաս; Կարվախալ, Ռամոս, Պեպե, Մարսելո; Ալոնսո, Մոդրիչ, Դի Մարիա, Բեյլ, Ռոնալդու; Բենզեմա:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Յանուկովիչի հետ ընդհանրապես համամիտ չեմ’
Հաջորդ հոդվածը‘Չակ Պալանիկը 52 տարեկան է’