‘ՉԼ 1/8-րդ եզրափակիչ. «Զենիթ» — «Բորուսիա Դորտմունդ», «Օլիմպիակոս» — «Մանչեստեր Յունայթեդ»’

1275

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի երրորդ խաղային օրում չեն լինի որ Լեո Մեսսիներ, ոչ Վենգեր — Գվարդիոլա հակամարտություններ և ոչ էլ Զեյդորֆ – Սիմեոնե: Պետերբուրգում և Աթենքում, եվրոպական երկու գրանդներ, որոնք այլևս ներքին առաջնությունում չեմպիոնական հույսեր չունեն, կհյուրընկալվեն ՉԼ-ում մնացած 16 թիմերից թերևս ամենաթույլերին:

«Զենիթ» — «Բորուսիա Դորտմունդ»

Ժամը 21:00՝ «Պետրովսկի»

Զավեշտալի է բայց 1/4-րդ եզրափակիչ դուրս գալու համար պայքարում են թիմեր, որոնցից մեկին հաջողվեց 6 միավորով հաղթահարել խմբային փուլը, իսկ երկրորդին նույնիսկ վաստակած 12 միավորը կարող էր չբավարարել այստեղ հայտնվելու համար: Վիճակահանությունից հետո թվում էր թե այս զույգի հաղթողի հարցը անքննարկելի է և Կլոպի սաները կարող են մտածել «Բունդեսլիգայում» իրավիճակի կարգավորման մասին: Սակայն կադրային խնդիրներն ու առաջատարների վատ մարզավիճակը հանգեցրեց նրան որ «Բորուսիայի» վերջին՝ «Համբուրգից» կրած 3-0 հաշվով պարտությունը արդեն անակնկալ չի թվում:

Կարելի է երկար խոսել Գյունդոգանի և Սուբոտիչի վնասվածքների, Մխիթարյանի ոչ ստաբիլ խաղի, Լևանդովսկու Դորտմունդում մոտիվացիայի բացակայության և պնդել որ անցյալ մրցաշրջանից հետո միամտություն կլիներ «Բորուսիայից» սպասել նույն խաղամակարդակն: Բայց Կլոպի սաները շարունակում են ավելի շատ ցածր իջնելու ճանապարհներ գտնել: Խնդիրներ կան բոլոր գոտիներում, ընդհուպ մինչև Վայդենֆելլերը, ով գոլ է բաց թողնում 35 մետր հեռավորությունից, իսկ Պետերբուրգում նրան է սպասում Հալկը: Ընդհանրապես բրազիլացուն որքան է որ շարունակեն միջակություն համարել, դժվար է հերքել այն որ նույնիսկ ամենավատ երեկոն անցկացնելով, նրա ձախը ունակ է աշխատելու և փչացնելու դորտմունդցիների երեկոն:

Լուրջ կադրային խնդիրներ ունի նաև Սպալետտին, ով կորցնելով Դաննիին և Անսալդիին, վերջին մարզումների ժամանակ վիճել է Շիրոկովի հետ և հիմնական կազմում նրան դժվար թե տեղ գտնվի: Այս պայմաններում հասկանալի է որ «Պետրովսկում» դժվար թե շատ բան որոշվի, եթե միայն իրենք պետերբուրգցիները չայրվեն սեթական ցանկությունից:

Հավանական մեկնարկային կազմերը

«Զենիթ»: Լոդիգին; Անյուկով, Նետո, Լոմբերց, Կրիշիտո; Վիցել, Ֆայզուլին, Շատով, Արշավին; Հալկ, Ռոնդոն:

«Բորուսիա Դորտմունդ»: Վայդենֆելլեր; Պիսշեկ, Հյումելս, Պապաստատոպուլոս, Շմելցեր; Շահին, Գրոսկրոյց, Մխիթարյան, Ռոյս, Օբամեյանգ; Լևանդովսկի:

«Օլիմպիակոս» — «Մանչեստեր Յունայթեդ»

Ժամը 23:45 «Կարաիսկակիս»

Եվս մեկ զույգ որտեղ, մեկը 1/8-ում հայտնվեց համեմատաբար թույլ խմբում ընգրկվելու իսկ երկրորդը առաջին հերթին իր կարգի և անվան շնորհիվ: «Յունայթեդի» համար մրցաշրջանը անցումային է և նրա մնացած ժամանակահատվածում Մոյեսը ամեն դեպքում կփորձի թիմի առաջատարների շնորհիվ ներքին առաջնությունում կառչել ՉԼ-ի գոտուց իսկ հենց ՉԼ-ում գնալ որքան հնարավոր է երկար: Հասկանալի է որ «մեծ ականջների» մասին մտքերը իրատեսական չեն, բայց որքան էլ որ Աթենքում «դժոխային» են տրամադրված, հույներին չհաղթահարելը Մոյեսի համար կհանդիսանա պաշտոնանության իրական վտանգ:

«Օլիմպիակոսից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացավ թիմի առաջատար հարձակվող, Միտրոգլուն, իսկ Սավիոլան ու Վալդեսը մկանային խնդիրներ ունեն: «Ծերուկներ» Վիդիչի և Ֆերդինանդի համար լավ հնարավորություն է վերջապես մի երեկո անցկացնել առանց տառապանքների, իսկ Ռունին և Վան Պերսին պետք է որ ունակ լինեն թեկուզ մեկ արդյունավետ գրոհ կազմակերպելու:

Հավանական մեկնարկային կազմերը

«Օլիմպիակոս»: Խիմենես; Պապադոպուլոս, Սալինո, Հոլեբես, Մանոլաս; Սամարիս, Մանիատիս; Ֆուստեր, Քեմպբել, Դոմինգես, Օլայտան:

«Մանչեստեր Յունայթեդ»: Դե Խեա; Սմոուլինգ, Վիդիչ, Ֆերդինանդ, Էվրա; Քերրիկ, Ֆելլաինի, Վալենսիա, Յանուզայ; Ռունի, Վան Պերսի:

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն առաջադրվելու է ‘
Հաջորդ հոդվածը‘Թանկացումները հասան խմելու ջրին. «Երևան ջուրը» վարձի բարձրացման հայտ է ներկայացրել’