ՉԿԿ ԿԿ-ն Ձինպինի գաղափարներն ուսումնասիրելու նոր արշավ է նախաձեռնել

266

Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեն որոշում է կայացրել ապրիլ ամսից սկսել համակուսակցական արշավ՝ նոր դարաշրջանում չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի մասին Սի Ձինպինի գաղափարներն ուսումնասիրելու և ներդնելու վերաբերյալ։ Արշավը նպատակ ունի ավելի համախմբելու Չինաստանի 96-միլիոնանոց կոմկուսը իր առաջնորդի շուրջ, ուրբաթ օրը տեղեկացրել է կուսակցակության Renmin Ribao թերթը։

Կրթական արշավ անցկացնելու որոշումը կայացվել է հինգշաբթի օրը ՉԿԿ ԿԿ քաղբյուրոյի նիստում, որը նախագահել է կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ձինպինը։

Նիստի մասնակիցներն ընդգծել են, որ ամբողջ կուսակցությանն անհրաժեշտ է խորապես գիտակցել «ընկեր Սի Ձինպինի առանցքային դիրքորոշումը ՉԿԿ ԿԿ-ում և առհասարակ կուսակցությունում», « նոր դարաշրջանում չինական յուրահատուկ սոցիալիզմի վերաբերյալ Սի Ձինպինի գաղափարների առաջնորդող դերը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի խորհրդարանը վավերացրեց Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ
Հաջորդ հոդվածըԼուկաշենկոն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում