‘Չնայած ԿԲ-ի միջամտությանը, ազգային արժույթը շարունակում է գահավիժել’

1382

Դեկտեմբերի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկն արժույթի շուկայում իր կողմից իրականացվող ամենօրյա միջամտությունների ընթացքում շուկայի մասնակից-բանկերին առաջարկել է 4 մլն դոլար, 526.32 դրամ/դոլար միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքով, իսկ ներքին սահմանային փոխարժեքը կազմել է 523.50 դրամ/դոլար:

Ամենօրյա միջամտությունների իրականացման օրից, դեկտեմբերի 8-16-ը ներառյալ ԿԲ-ն արժույթի շուկայում ընդհանուր առմամբ վաճառել է 38 մլն դոլար, այդ թվում, դեկտեմբերի 8-12-ը` 6-ական մլն դոլար, իսկ 15-ին և 16-ին` 4-ական մլն դոլար: Այդ ժամանակահատվածում միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը 456.63 դրամից բարձրացել է մինչև 526.32 դրամ/դոլար, իսկ ներքին սահմանային փոխարժեքը` 455 դրամից մինչև 523.5 դրամ/դոլար:

Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում դեկտեմբերի 16-ին 14:00-ի դրությամբ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 505 դրամ/դոլար, եվրոյին` 634 դրամ/դոլար, իսկ 16:00-ի դրությամբ համապատասխանաբար ցատկելով մինչև` 519 դրամ/դոլար և 642.5 դրամ/դոլար սահմանագիծ, ընդ որում դրամի միջին փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ այսօր 8.4 դրամից նվազել է մինչև 7.5 դրամ/ռուբլի:

Ըստ վերջին տվյալների, դեկտեմբերի 16-ին Հայաստանի մանրածախ արժույթի շուկայում ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակվում է, չնայած ԿԲ կողմից իրականացվող միջամտություններին: Այսպես, հոկտեմբերից մինչև օրս դրամի արժեզրկումը կազմել է մոտ 28%: Տվյալ պահին (17:40) բանկերում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը կազմում է 535 դրամ/550 դրան $1: Այնուամենայնիվ, ԿԲ կատարած միջամտություններից հետո էլ փոխարժեքները բանկերում գնացին դեպի վեր, արդեն երկու օր անընդմեջ ցատկելով առնվազն 15 կետով: NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում դեկտեմբերի 1-16-ը ժամանակահատվածքում միայն դեկտեմբերի 1-ին է կատարել 3.5 մլն դոլարի և դեկտեմբերի 10-ին` 100 հազար դոլարի գործարքներ, մնացած օրերին մնալով դատարկ: 

Նախորդ հոդվածը‘Հիմա որ մեկը Աղվան Հովսեփյանին չափալախի, ստորագրությամբ տո՞ւն են ուղարկելու. Լ.Բարսեղյան ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Բռնությունների միջոցով փորձում են հետ պահել քաղաքական պայքարից’