Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է․ ՊԲ

321

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ չի համապատասխանում իրականությանը:

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է։

Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են աշխատանքներ իրականացվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Արցախի Պաշտպանության բանակ

Նախորդ հոդվածըՌԴ դեսպանատուն․ ԶԱԷԿ-ի գնդակոծությունը սպառնում է Եվրոպայի միջուկային անվտանգությանը
Հաջորդ հոդվածըՖուտբոլի Ուկրաինայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել գաղտնի