‘Չոռնի Գագոն՝ Почетный транспортник СНГ ‘

1360

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին (հանրությանը հայտնի որպես Չոռնի Գագո) շնորհվել է «ԱՊՀ պատվավոր տրանսպորտայինի» (կոչման թարգմանությունը՝ ՏԿ նախարարության-խմբ) կոչում և հուշամեդալ։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։ Որոշումը հրապարակվել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստում, որը նվիրված էր Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային ոլորտի խնդիրներին։ Մեդալը տրվել է ԱՊՀ երկրների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մ. Սոկոլովի անունից։

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 5-ին ձերբակալվածների իրավունքները խախտվում են’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Ինջիղուլյանը տուն վերադառնալուց հետո ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից’