‘Չորս օրվա ընթացքում բնությանը հասցվել է 88 500 դրամի վնաս ‘

1177

 ՀՀ   բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  350,0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում, և հաշվարկվել 88,5հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

    Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով կայացվել է 50 հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

    Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58,5հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառի  ապօրինի  հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  վարչական տուգանքի որոշում 70,0հազ.դր գումարի չափով, և հաշվարկվել է 30 հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի  պահպանության ոլորտ

        Արագածոտնի  ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար կայացվել է վարչական տուգանքի  1 որոշում՝ 30 հազ.դր. գումարի չափով:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

      Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ.դր.  գումարի վարչական տուգանքի   որոշում:

Ապօրինի որս

     Գեղարքունիքի  ՏԲ բաժնի աշխատակիցների և ոստիկանության  կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի ապօրինի  որսի համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  3 որոշում:  Առգրավված 22,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

          Իրականացվում  է   օպերատիվ   վերահսկողություն   ապօրինի ծառահատումների,  բնափայտի  ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:

Ընդհանուր առմամբ՝ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2,4մլն.դր. գումար:     

Նախորդ հոդվածը‘Իրանը քննադատել է ԵՄ-ի պատժամիջոցները’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. «WikiLeaks»-ի «ոսկեբեր երակները» Քոքոբելյանի մասին ‘