‘«Չորրորդ ինքնիշխանություն». Արզաքանցյանի «ախրանային» զինաթափել են’

1016

Օրերս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի թիկնազորի ներկայացուցիչները տարվել են ՀՀ ոստիկանություն, որտեղ նրանց պարզապես զինաթափել և տուն են ճանապարհել:

«Բանն այն է, որ ՀՀ ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել, թե որ պատգամավորի կամ օլիգարխի թիկնազորային ծառայությունն է գործում համապատասխան օրենքի շրջանակներից դուրս: Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հրահանգեց ոստիկաններին բռնել և տուգանային հրապարակներ տանել այն օլիգարխների թիկնազորի ներկայացուցիչներին, որոնք գոլդ համարանիշների ավտոմեքենաների «շարասյունով» ուղեկցում են իրենց տերերին: Արդյունքում` այնպես ստացվեց, որ օլիգարխներին իրենց «ախրաննիկները» սկսեցին ուղեկցել տաքսիներով: Հիմա, երևի, Արզաքանցյանը չի տիրապետել այդ գաղտնիքին, և հայտնվել է սխալ վայրում` սխալ պահին: Միաժամանակ` չնայած Արզաքանցյանը շարունակում է համարվել «ամենափողոտ» գործարարներից մեկը, այնուամենայնիվ, վերջինս այլևս ձեռքին չունի կախարդական մանդատը, և շատ դեպքերում ստիպված է լինելու իրեն զգալ ՀՀ շարքային քաղաքացու կարգավիճակում: Ի դեպ` սա վերաբերվում է նաև նրա «զինաթափված ախրաննիկներին»:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Եվ դու՞ Քոքոբելյան’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Պաշտոնյաները կփոխհատուցե՞ն Եվրադատարանի վճիռները’