‘«Չորրորդ ինքնիշխանություն». Եվրոպայի լավագույն հինգ առիթմոլոգներից մեկը Հայաստանում հետախուզման մեջ է’

1500

«Հայաստանի Առիթմոլոգիական Սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել Է 2003 թվականին՝ բժիշկ Սմբատ Ջամալյանի կողմից։ Մինչև 2011 թվականը ընկերության բաժնետոմսերի մեծ մասը համարվում Էր Ջամալյանի սեփականությունը, սակայն արդեն մեկ տարի Է՝ բժիշկը վաճառել Է իր բաժնեմասը և այժմ արդեն կլինիկայի սեփականատեր չէ, թեպետ շարունակում է մնալ կլինիկայի գիտական ղեկավարը։ Մասնագետների պնդմամբ՝ այս մարդը, կարելի է ասել, Հայաստանում առիթմոլոգիայի հիմնադիրն է, և մինչեւ նրա կլինիկայի բացումը, Հայաստանում աոիթմոլոգիան՝ որպես նեղ մասնագիտացված ճյուղ, գոյություն չուներ։ Սմբատ Ջամալյանն այսօր համարվում է Եվրոպայի լավագույն հինգ առիթմոլոգներից մեկը, նա տպագրվում է Օքսֆորդի ամենահեղինակավոր առողջապահական ամսագրում։ Իսկ այստեղ վերջինիս հետ այնպես են վարվել, որ նա այլևս չկարողանա մուտք գործել Հայաստան։ Ջամալյանը երկու տարի առաջ տեղափոխվել է Դանիա։ Ոչ վաղ անցյալում նա տարին առնվազն հինգ անգամ գալիս էր Հայաստան՝ վիրահատություններ անելու, մինչդեռ հիմա նա հետախուզման մեջ է, և այդ պատճառով չի կարող գալ Հայաստան։ Իսկ կլինիկան նա վաճառել է, իր իսկ պնդմամբ՝ կոպեկներով ել մեծ ճնշումների արդյունքում։

Սմբատ Ջամալյանի հետ հարցազրույցը կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Ավանի հոգեբուժարանի հիվանդները՝ ՀՀԿ-ի էլեկտորատ’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների մեջ երկրորդ սկանդալն է հասունանում’