‘«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանի «դատարկ դհոլ» գնահատականի և ավելի ուշ այդ «դհոլը» խորհրդարան տանելու որոշման միջև հակասություն չկա’

1605

Լուր

Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ թեև Սերժ Սարգսյանն առ այսօր իրե­նից ներողության չի խնդրել «դատարկ դհոլ» անվանելու համար, բայց քանի որ ինքը ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել, «դա նշանակում է՝ քաղաքա­կան գործիչ Արտաշես Գեղամյանի գնահատականը երկրի նախագահի կողմից տրվել է»։

Մեկնաբանություն

«ՉԻ» — Արտաշես Գեղամյանն, իհարկե, իրավացի է։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանն ավելի՛ իրավացի է։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանի «դա­տարկ դհոլ» գնահատականի և ավելի ուշ այդ «դհոլը» խորհրդարան տանելու որոշման միջև հակասություն չկա։ Եթե ուշադիր ուսումնասիրենք ՀՀԿ խմ­բակցության կազմը, ակնհայտ կդառ­նա, որ Արտաշես Գեղամյանին խորհրդարան տանելով՝ Սերժ Սարգսյանը փաստորեն վերահաստատել է «դատարկ դհոլ» գնահատականը։ «Դատարկ դհոլ» է եղել, դրա համար էլ խորհրդարան է տարել (իշխող կուսակցությանը նման մարդիկ միշտ էլ պետք են)։ Ինչ վերաբերում է Գեղամյանին, ապա գործարքն ակնհայտորեն նրա սրտով է։ Ջանդամր, թե «դատարկ դհոլ» չի անվանել, «զատո» մանդատ նվիրեց։ Թող վաղն էլ «ճղած պարկապզուկ» անվանի, մեկ էլ տեսար՝ նախարարի պորտֆել էլ տվեց։

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». թիկնապահները դեռ աչքի են ընկնում (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». ԲՀԿ-ն փորձում է սիրաշահել Մարտուն Գրիգորյանին’