‘«Չորրորդ ինքնիշխանություն». «Սպիսատ արած» արտգործնախարարը’

1242

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ անդրադարձել է իր ծառայողական ավտոմեքենային և պարզաբանել, որ այն բավականին էժան է, հինգ տարի օգտագործված, և երբ եկել է մեքենան վաճառելու ժամանակը, իրենք որոշել են այն բերել Հայաստան և օգտագործել «ներկայացուցչական նպատակների համար»:

«ՉԻ»- Այստեղ երկու տարբերակ կա: Կամ այս ամենը ճիշտ է, և մեր արտգործնախարարը փաստորեն երթևեկում է էժանագին, հնամաշ ու «սպիսատ արած» մեքենայով, ինչը կատարյալ խայտառակություն է, կամ էլ նա պարզապես սուտ է ասում, ինչը նույնպես խայտառակություն է: Ամբողջ խնդիրն այն է, որ ավելի վաղ արտգործնախարարությունից հայտնել էին, թե այդ մեքենան «ինչ-որ գերմանացի է նվիրել», և շաբաթներ շարունակ որևէ մեկը սա չէր հերքում: Հետո երևի որոշեցին, այնուամենայնիվ, ինչ-որ վարկած հորինել և արդյունքում կանգ առան «սպիսատ արածի» տարբերակի վրա: Հետաքրքիր է՝ ինտելեկտի այս մակարդակով ի՞նչ նորանոր բարձունքների է հասնելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Դրամա Մանչեսթերում, «Ռեալը» պատրաստվում է սուպերկլասիկոյին եւ «Մալագայի» հաղթարշավը (Տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Փարավոն Միրզոյանի հայցն ամբողջությամբ մերժվեց’