‘«Չորրորդ ինքնիշխանություն». Փարավոն Միրզոյանի հայցն ամբողջությամբ մերժվեց’

1235

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ, մերժել է Փարավոն Միրզոյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասները փոխհատուցելու պահանջների մասին հայցն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի։

Հայցվորը վիճարկում էր 2010թ. ապրիլի 9-ին «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ կողմից հրատարակվող «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի թիվ 322 համարի 7-րդ էջի վերին մասում, ինչպես նաև «Չորրորդ ինքնիշխանություն» ինտերնետային կայքէջում (www.chi.am) տեղ գտած «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հրապարակումը։ Փարավոն Միրզոյանը պահանջում էր 2 միլիոն ՀՀ դրամ զրպարտության համար, 1 միլիոն՝ վիրավորանքի և 300 հազար ՀՀ դրամ՝ փաստաբանական ծախսերի համար։

Միրզոյանի պահանջը դատարանը ոչ միայն չի բավարարել, այլ նաև մերժել է նրա հայցն ամբողջությամբ:

Նախորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». «Սպիսատ արած» արտգործնախարարը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական զորքերը վերսկսել են Սիրիայի հյուսիսի հրետակոծումը’