«Չորրորդ իշխանություն» կայքի արձագանքը Հայ Ազգային Կոնգրեսի կոչին

1049

…Այն, որ ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի մազն անգամ չի ծռի առանց շեֆի հրահանգի, դա մեկից մեկ է: Շեֆն էլ այսպես է մտածում. ախպեր ջան, բա որ ես սրան թքելու համար պաշտոնանկ անեմ, կուսակցական շարքերում կսկսեն ինձ թարս նայել, տակիս աթոռը կարող է երերալ: 

Պլյուս, Ալենին հանեմ, ուրեմն պիտի Հովիկ Աղազարյանին էլ ռադ անեմ, Վահագն Ալեքսանյանին էլ, մի խոսքով, բոլոր քացի տվող, քրֆող, թքող դեմքերին: Ավտարիտետս կընկնի, ընդդիմադիրներն էլ շախի կընկնեն, կառիթավորվեն:

Հակառակ դեպքում Ալեն Սիմոնյանը միջադեպի արդեն հաջորդ իսկ օրը պիտի պաշտոնանկ լիներ:

Բոլոր դեպքերում, հետաքրքիր կլինի տեսնել, թե ՀԱԿ-ի կոչին ինչպես են արձագանքելու: Օրինակ՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոնց են հարաբերվելու Ալեն Սիմոնյանի հետ, հետը ֆոտո-մոտո՞ են անելու, թե՞ իսպառ արհամարհելու են, էլ չենք ասում, որ հանկարծ նախաձեռնեն նրա պաշտոնանկության հարցը:

Էլ ավելի հետաքրքիր կլինի տեսնել, թե Ալեն Սիմոնյանի հետ ոնց են շփվելու օտարերկրյա դիվանագետները, գործիչները, միջազգային կառույցները: Ախր սրանք բոլորն արդեն լսել են ԱԺ նախագահի «հերոսության» մասին:

«Չորրորդ իշխանություն»

Նախորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի կոչը
Հաջորդ հոդվածըԵԱ․Գոռ Սահակյանը նվաճեց 3 ոսկե մեդալ՝ հռչակվելով չեմպիոն (տեսանյութ)