‘Չուկոտկայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում Ռոման Աբրամովիչին փոխարինել է հայազգի Արամայիս Դալլաքյանը’

921

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը վայր է դրել Չուկոտկայի ինքնավար օկրուգի պատգամավորի և խորհրդարանի խոսնակի լիազորությունները: «Չուկոտկայի ինքնավար օկրուգի Դումայի հուլիսի 2-ի նիստում պատգամավորներն ընդունել են պատգամավորի և Դումայի նախագահի պաշտոնից Ռոման Աբրամովիչի կամավոր հրաժարականը: Պատգամավորների կողմից Չուկոտկայի Դումայի նախագահի պաշտոնում ընտրվել է Արամայիս Ջահանի Դալլաքյանը»,-ասված է տարածաշրջանի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«Դա Աբրամովիչի միակ քաղաքական պաշտոնն էր: Նոր օրենքին համապատասխան, նա պետք է թողներ այդ պաշտոնը: Բայց դա չի նշանակում, որ նա հեռանում է տարածաշրջանից: Նա կշարունակի մասնակցել Չուկոտկայի կյանքին, այնտեղ նա ունի երկու բարեգործական հիմնադրամ և կշարունակի ներդրումներ կատարել տարածաշրջանում»,-ասել է Աբրամովիչի պաշտոնական ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի դեսպանը’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանը Կիպրոսի դատախազին է հանձնել «օֆշորային» փաստաթղթերը’