‘«Չուղարկված նամակներ»՝ արցախյան շարժման 25-ամյակին ընդառաջ’

1137

Արցախյան շարժման 25-ամյակին ընդառաջ՝ վաղը. հունվարի 29-ին, ժամը 16.00-ին Գրողների տան դահլիճում տեղի կունենա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական և պետական գործիչ Համբարձում Գալստյանի (1955-1994) «Չուղարկված նամակներ» (Երևան, «Գասպրինտ», 2013) և «Unmailed Letters» (London, Godimas, 2013) գրքերի շնորհանդեսը։

Հեղինակն ականատեսի և պատմաբանի ճշգրտությամբ և դեպքերի անմիջական մասնակցի անմիջականությամբ պատմում է 1988 թ. Արցախյան շարժման սկզբնավորման, «Ղարաբաղ» կոմիտեի գործունեության, հայության օրինական պահանջների հանդեպ ԽՍՀՄ քաղաքականության, ինչպես նաև փոթորկալից այդ տարիների բազում այլ իրադարձությունների մասին։

Նախորդ հոդվածը‘Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ օդանավակայանի գործարկման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի օդանավակայանն «աղբանոցի» է վերածվել՝ գործադուլի պատճառով’