Չպատվաստվածների համար հարկ կսահմանվի

424

Կանադայի Քվեբեկ նահանգում  Covid-19-ի դեմ չպատվաստված բնակիչներից «առողջության հարկ» կգանձվի։

Քվեբեկում արձանագրվել է Կանադայում ամենաբարձր մահացությունը կորոնավիրուսից։

Քվեբեկի բնակչության ընդամենը 13 %-ը պատվաստված չէ, սակայն նրան է բաժին հասնում կորոնավիրուսով հոսպիտալացման բոլոր դեպքերի կեսը։ Դաշնային տվյալների համաձայն՝ հունվարի 1-ի դրությամբ նահանգի բնակչության 85 %-ը ստացել է առնվազն մեկ ներարկում։

Նահանգի վարչապետ Ֆրանսուա Լեգոն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատվաստանյութի առաջին չափաքանակը չստացած մարդիկ պետք է հարկ վճարեն, ընդ որում, նրա խոսքով՝ ոչ փոքր չափի։

«Կարծում եմ, որ դա հիմա արդարության խնդիր է բնակչության 90 %-ի հանդեպ , որոնք որոշակի զոհողության են գնացել։ Կարծում եմ՝ մենք նրանց պարտական ենք»,- ասել է Լեգոն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Կարանտինային ճամբարներ» Չինաստանում
Հաջորդ հոդվածը«Օմիկրոնը» նահանջում է