‘Չվերթները նորմալ սպասարկվում են, սակայն «Արմավիան» մտահոգված է ‘

917

«Ուրբաթ օրը «Արմավիա»ավիաընկերությունը  3 միլիոն 215 հազար դոլար պարտքից վճարել է «Զվարթնոց» օդանավակայանին 1 մլն դոլար, որից հետո օդանավակայանը վերսկսել է սպասարկել ավիաընկերության թռիչքները: Այժմ չգիտենք, թե ինչ է պատրաստվում անել օդանավակայանի տնօրինությունը: Դեռ ողջ օրն առջևում է, իրենցից է կապված, երբ ուզենան՝ կբացեն, երբ կուզենան՝ կփակեն թռիչքները», — iLur.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան՝ մտահոգություն հայտնելով, որ օդանավակայանի տնօրինությանը, հնարավոր է՝ որևէ բան դուր չգա, և նրանք նորից կասեցնեն սպասարկումները:

Իսկ, ահա, «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը iLur.am-ին փոխանցեց, որ այս պահի դրությամբ չվերթները նորմալ սպասարկվում են:

Հիշեցնենք, որ «Արմավիայի» և «Զվարթնոց» օդանավակայանի հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Պատճառը «Արմավիայի»՝ պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելն է: Միայն անցյալ շաբաթ «Զվարթնոցը» երկու անգամ դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքների սպասարկումը:

Նախորդ հոդվածը‘Հանգստյան օրերի միջազգային իրադարձությունները՝ կարճ լրահոսով’
Հաջորդ հոդվածը‘Գվինեա-Բիսաուում 7 կարմիր բերետավոր է զոհվել. Իշխանությունները մեղադրել են Պորտուգալիային’