Պակիստանը չի զիջելու միջուկային ծրագրի հարցում

275

Պակիստանը ազգային միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ զիջում չի անի, քանի որ դա ապահովում է երկրի անվտանգությունը, հայտարարել է Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Պակիստանն անկախ քաղաքականություն է վարում միջուկային զենքի բնագավառում։ Միջուկային ծրագիրը ազգային ձեռքբերում է, արտաքին ճնշման ենթակա չէ և կատարում է երկրի անվտանգության պաշտպանության իր նպատակը։ Պակիստանը մերժում է ցանկացած ճնշում իր միջուկային ծրագրի նկատմամբ և երբեք զիջում չի անի դրա իրագործման հարցում»,- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Ոչ ոք իրավունք չունի Պակիստանին ցույց տալ, թե ինչ հեռահարության պիտի լինեն նրա հրթիռները, և ինչ միջուկային զենք պիտի ունենա երկիրը։ Մենք պետք է միջուկային զսպման սեփական ուժերն ունենանք»,- նշել է հանրապետության ֆինանսների և եկամուտների նախարար Իսհակ Դարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲերդիմուհամեդովն առաջարկել է Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ում կշարունակեն քայլեր ձեռնարկել սադրանքների դեմ