‘Պակիստանը և Իրանն ամրացնում են սահմանները՝ թմրանյութերի մաքսանենգությունը կանխելու նպատակով’

892

Պակիստանի և Իրանի իշխանությունները հանաձայնություն են ձեռք բերել սահմանում պատ կառուցելու վերաբերյալ՝ թմրանյութերի մաքսանենգության տեղափոխման դեմ պայքարելու նպատակով,  РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է պակիստանյան Nation թերթը: Երկու պետությունների սահմանի երկայնքով ներկայումս փշալարեր են ձգվում, որոնք, երեքշաբթի Թեհրանում Պակիստանի, Իրանի և Աֆղանստանի ՝թմրանյութերի դեմ պայքարի հարցերով ներկայացուցիչների միջև կայացած վեցերորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ կփոխարինվեն պատով: Պակիստանի՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության պետ Ջավեդ Իքբալը հայտարարել է, որ մինչև 2014 թ. սահմանների վերահսկողությունը կուժեղացվի:

Իրանա-պակիստանյան սահմանի երկարությունը մոտավորապես 900 կմ է: Իրանով անցնումէ թմրանյութերի մատակարարման երկու առանցքային երթուղի՝ Աֆղանստանից Եվրոպա, ինչպես նաև՝ Պարսից ծոցի երկրներ: Թմրանյութերի մեծ մասն Իրանում է հայտնվում Աֆղանստանից, սակայն աֆղանական ափիոնը հաճախ տեղ է հասնում նաև Պակիստանից: Իրանի պաշտոնական գնահատականներով՝ թմրատրաֆիկի դեմ պայքարն Իրանի վրա տարեկան մեկ միլիարդ դոլար է նստում: 

Նախորդ հոդվածը‘Ռիբերին կորակազրկվի մրցակցին ապտակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ձնածածկույթը մայրաքաղաքում 10-15սմ. է. Տեղումները շարունակվելու են’