‘Պակիստանի գերագույն դատարանը վճռել է ձերբակալել երկրի վարչապետին’

747

Պակիստանի գերագույն դատարանը վճռել է ձերբակալել երկրի վարչապետ Ռաջա Փերվեզին՝ կաշառակերության մեղադրանքով,  հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով DAWN հեռուստաալիքը:

Վարչապետի և 15 այլ մեղադրյալների ձերբակալության վճիռը կայացվել է էներգետիկ ծրագրերի իրականացման ժամանակ տեղ գտած կաշառակերության դեպքերի շուրջ դատական գործի լսումների ժամանակ:

Ռաջա Փարվեզ Աշրաֆը Պակիստանի վարչապետի պաշտոնում է ընտրվել 2012 թ. հունիսին, երկրի ժողովրդական ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից: Մինչ այդ նա զբաղեցրել է էներգետիկայի և ջրային պաշարների նախարարի պաշտոնը:

Նախորդ հոդվածը‘Նորվեգիան դատապարտում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում մեկնարկել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողների դատավարությունը’