‘Պակիստանի ընդդիմությունը բոյկոտում է նախագահական ընտրությունները’

861

Պակիստանի խոշորագույն ընդդիմադիր՝ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը որոշում է կայացրել բոյկոտել այս տարվա հուլիսի 30-ին կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության ղեկավարությունը Իսլամաբադում կայացած համաժողովում: Այդ կապակցությամբ ՊԺԿ-ի կողմից առաջադրված սենատոր  Ռազա Ռաբանին իր թեկնածությունը ետ է կանչել ԿԸՀ-ում գրանցված թեկնածուների ցուցակից: Վերլուծաբանների կարծիքով՝ ՀԺԿ-ի ղեկավարությունը նման քայլի է դիմել իրենց կուսակցության չափազանց ցածր վարկանիշի պատճառով, ինչը նա ձեռք է բերել 2008-2013 թթ. իշխանության եղած ժամանակ բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների և անարդյունավետ ներքին ու արտաքին քաղաքականություն վարելու պատճառով: Այդպիսով՝ Պակիստանի նախագահի պաշտոնի համար կմրցեն 22 թեկնածուներ, որոնք ներկայացնում են տարբեր կուսակցություններ և շարժումներ: Սակայն փորձագետների կարծիքով՝ հաղթանակի ամենամեծ հնարավորություններն ունի իշխող  «Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցության թեկնածու Մամնուն Հուսեյնը՝ Սինդ նահանգի նախկին նահանգապետը:

Պակիստանի սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահին ընտրում է ընտրողների հանձնախումբը, որի կազմի մեջ ընդգրկված են խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ինչպես նաև՝  Պակիստանի բոլոր չորս նահանգների օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Տրոլեյբուսները եւս ժամանակավոր դարձան 50 դրամ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի մոտ նստացույցը շարունակվում է. Ֆոտոշարք’