‘Պակիստանի իշխանությունները մտադիր են Մուշարաֆին դատել պետական դավաճանության համար’

733

Պակիստանի կառավարությունը հայտարարել է, որ սկսում է  պետական դավաճանության մեղադրանքով հետաքննությունը՝ երկրի նախկին զինվորական ղեկավար Փերվեզ Մուշարաֆի դեմ: Երկրի վարչապետ Նավազ Շարիֆը խորհրդարանում հայտարարել է, թե Մուշարաֆը պետք է դատարանի առջև կանգնի երկրում արտակարգ վիճակ մտցնելու, ինչպես նաև 2007 թ. գերագույն դատարանի դատավորներին ապօրինաբար ձերբակալելու համար:

Պաշտոնաթող գեներալ Մուշարաֆը, որ կամավոր աքսորից հայրենիք էր վերադարձել այս տարվա սկզբին, ներկա պահին տնային կալանքի տակ է: Պակիստանի օրենքներով՝ պետական դավաճանության մեղադրանքը կարող է առաջադրել միայն պետությունը: Մուշարաֆն արդեն որպես մեղադրյալ՝ ընդգրկված է արտակարգ դրություն հայտարարելու և դատավորիներին ձերբակալելու գործերով, սակայն նրան առաջադրված մեղադրանքը կապ չուներ պետական դավաճանության հետ: Այս հանցագործության համար Պակիստանում նախատեսված է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Գյուղապետի թեկնածու. Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական էր’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրի մարզպետի հորդորը՝ գյուղացիներին. Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք’