Պակիստանի մեկ երրորդը հեղեղվել է

348

Աննախադեպ մուսոնային անձրևները սրբել-տարել են ճանապարհները, տներն ու արոտավայրերը՝ իրենց ետևում թողնելով մահաբեր ավերածություններ ողջ Պակիստանում։

Պաշտոնական տվյալներով՝ հունիսից ի վեր զոհվել է առնվազն 1100 մարդ, միլիոնավոր տներ ավերվել են։

Երեքշաբթի ՄԱԿ-ը կոչ է արել հավաքել 160 մլն դոլար՝ աղետից տուժածներին օգնելու համար, և օգնության առաջին խմբաքանակներն արդեն սկսել են ստացվել Թուրքիայից, Չինաստանից, Կանադայից և Քաթարից։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ գրեթե 1,5 մլն ֆունտ սթեռլինգ է հատկացնում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։

Պակիստանի կլիմայի նախարարի խոսքով՝ ջրի տակ է հայտնվել երկրի տարածքի մեկ երրորդը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌԴ-ն անհամաչափ միջոցներ ձեռք կառնի հուշարձանները քանդելու դեմ
Հաջորդ հոդվածըՕդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի