‘Պակիստանի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 21-ի’

740

21 մարդ է զոհվել, և 36 մարդ վնասվածքներ են ստացել փետրվարի 1-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկչությունն իրականացվել է Խայբեր-Պահտունհավա նահանգի Հանգու քաղաքում, որը գտնվում է աֆղանական սահմանի մերձակայքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Ըստ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդած տեղեկատվության՝ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից, մզկիթի՝ շուկային մոտ գտնվող ելքի հարևանությամբ:

Առայժմ տարածաշրջանում գործող ահաբեկչական ցանցերից ոչ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի Հոմս նահանգում 420 հազարից ավելի մարդ օգնության կարիք ունի, մեծ մասը երեխաներ են’
Հաջորդ հոդվածը‘Հավայացի սերֆերը 30մ բարձրությամբ ալիք է հաղթահարել’