‘Պակիստանի Քվետա քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն անցել է 80-ից’

729

Պակիստանի Քվետա քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի, հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 64 զոհերի մասին. Տուժածների ընդհանուր թիվը 164 է: Առնվազն 20 վիրավորների վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի էր դրվել քաղաքի շուկաներից մեկում այն պահին, երբ այնտեղ գնորդների առավելագույն կուտակում կար: Հզոր պայթուցիկ սարքն ամրացված էր եղել մոտոցիկլին, որն ահաբեկիչը թողել էր շուկայի հրապարակում: Փորձագետները նշում են, որ հետաքննության գլխավոր վարկածը կրոնական թշնամանքն է  իսլամի երկու ուղղությունների ներկայացուցիչների՝ շիաների և սուննիների միջև: Զոհվածների մեծ մասը սուննիներ են: 2012 թ. Պակիստանում արմատական սուննի խմբավորումներն սպանել են ավելի քան 400 շիաների, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչքանո՞վ են ուռճացրած ընտրացուցակները. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների վերջնական թիվը’
Հաջորդ հոդվածը‘ Համասեռականների ամենամեծ խտությունն արձանագրվել է ԱՄՆ-ի մայրաքաղաքում’