‘Պակիստանում ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել ‘

930

Պակիստանի Կարաչի քաղաքում գտնվող ռազմաբազայի տարածքում ինքնասպան ահաբեկիչը բեռնատար ավտոմեքենա է պայթեցրել: Առնվազն երեք զինծառայողներ զոհվել են, մնացածները վնասվածքներ են ստացել:

Ականատեսների վկայությամբ, բեռնատարը խորտակել է մուտքի դարպասները, այնուհետեւ դեմ է առել ծառին եւ տրաքել է: Պայթյունի ձայնը լսելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից: Պակիստանի իշխանությունները ենթադրում են, որ Կարաչիում թաքնված ենբ «Ալ-Քաիդայի»  եւ «Թալիբանի» բազմաթիվ անդամներ: Նախորդ տարի Կարաչիի ռազմաբազայի վրա ենթադրաբար՝ «ԱԼ-Քաիդայի» կազմակերպած զանգվածային հարձակումը տեւեց 16 ժամ: դրա հետեւանքով տաս մարդ զոհվեց:

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքին նոր փոթորիկ է պատուհասել ‘
Հաջորդ հոդվածը‘Մոսկվան «ԿԳԲ»-ի 89-ամյա աշխատակցի նկատմամբ Լիտվայում կայացված վճիռը ամոթալի է համարում ‘