‘Պակիստանում մահապատժի է ենթարկվել ՌԴ քաղաքացի’

831

Պակիստանի իշխանությունները մահապատժի են ենթարկել չորս հոգու, որոնք մեղավոր են ճանաչվել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ մահափորձ կատարելու մեջ: Մահապատժի ենթարկվածների թվում կա  Ռուսաստանի մի քաղաքացի՝ Ահլաս Ահլակը, հաղորդել է պակիստանյան Dawn թերթը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է ռուսաստանցու մահապատժի մասին լուրը:

«Ա.Ահլակի մահապատիժը նշանակված էր այս տարվա դեկտեմբերի 21-ին: Իսլամաբադում Ռուսաստանի դեսպանատունը և քաղաքացու փաստաբանները ջանքեր են գործադրել՝ մահապատժի ի կատար ածումը հետաձգելու ուղղությամբ: Այնուհանդերձ, Պակիստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ Ա. Ահլակը, երեք հանցակիցների հետ միասին, մահապատժի է ենթարկվել Ֆեյսալաբադ քաղաքում»,- ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գորատեսչության հաղորդագրության մեջ:

Dawn թերթի տվյալներով՝ մահապատիժն իրագործվել է կախաղանի միջոցով: Մեղադրյալներին մահապարտների բանտախուց են տեղափոխել շաբաթ երեկոյան: Թերթը նշում է, որ հարազատներին թույլ են տվել հրաժեշտ տալ նրանց: Այդ առնչությամբ քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Հիշեցնենք, որ Փեշավարում դեկտեմբերի 16-ին դպրոցի վար կատարված հարձակումից հետո, երբ զոհվեց 140 մարդ, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը դադարեցրեց մահապատժի նկատմամբ մորատորիումը, ինչից հետո պակիստանյան բանտերում միանգամից սկսեցին ի կատար ածել մահվան դատավճիռները: Փոխանցում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի Ազգային բանկի օդեսյան մասնաճյուղում ոսկին փոխարինել են կապարով’
Հաջորդ հոդվածը‘Ըստ քննչական կոմիտեի՝ քննություն է տարվում՝ պարզելու «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան հանգամանքները’