‘Պակիստանում ուսուցիչներին թույլ են տվել դասի գնալ զինված’

905

Պակիստանի հյուսիս-արևմուտքում արական սեռի ուսուցիչներին թույլ են տվել դասերի ներկայանալ զինված, հաղորդել է GEO TV հեռուստատեսությունը:

Նման միջոցներ են ձեռք առնվել Փեշավար քաղաքի ռազմական ուսումնարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց 150 մարդ: (2014 թ. դեկտեմբերի 14-ին Փեշավարում զինված մարդիկ հարձակվեցին ռազմական ուսումնարանի վրա և պատանդ վերցրին առնվազն 500 կուրսանտների և ուսուցիչների: Շենքն ազատվեց հատուկ նշանակության ջոկատի կողմից, բոլոր ահաբեկիչները ոչնչացվեցին: Ահաբեկչության արդյունքում զոհվեց նաև առնվազն 150 մարդ):

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող սեփական ուժերով ապահովել տարածաշրջանի բոլոր 30 հազար ուսումնական հաստատությունների անվտանգությունը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԲ. Հայաստանի տնտեսական աճի տեմպերն առաջիկա 3 տարիներին ամենացածրը կլինեն Հարավային Կովկասում’
Հաջորդ հոդվածը‘Սգո օր չկար, Սերժ Սարգսյանը ՀՀԿ ջահելների հետ Ամանոր է նշել ‘