‘Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 80-ի’

727

Պակիստանի Բելուջիստան շրջանի Քվեթա քաղաքում տեղի ունեցած կրկնակի պայթյունի զոհերի թիվը հասել է 81-ի, կա ավելի քան 120 տուժած: Իրավապահ մարմինները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, փոխանցում է Associated Press-ը:

Առաջին պայթյունը որոտացել է բիլիարդի ակումբի սրահում: 10 րոպե անց հետևել է երկրորդ պայթյունը՝ մոտակա ավտոմեքենաներից մեկում, որի հետևանքով փլուզվել է հարևանությամբ գտնվող շենքի տանիքը:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Լաշքար-ի-Թայբա»(«Մաքուրների բանակ») իսլամիստական խմբավորումը: Ինչպես AP գործակալությանը հայտնել են ոստիկանությունից, երկու դեպքում էլ գործել են մահապարտ ահաբեկիչներ, սակայն խմբավորման պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ավտոմեքենայի մեջ տեղադրված երկրորդ ռումբը գործի է դրվել հեռակառավարվող սարքի օգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ Դալմայի այգիներում սպանությունը բացահայտվել է ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր թունաբան. Ալկոհոլային թունավորման դեպքերի պատճառը ոչ թե խմիչքի որակն է, այլ՝ քանակը’