‘Պահանջելու են Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը’

1432

Քիչ առաջ iLur.am-ը այսպիսի բովանդակությամբ նամակ է ստացել ընթերցողներից:

«Կառավարությունը վաղվա նիստում մտադիր է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երևան իմ սեր» հիմնադրամին: Մասնավորապես, հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով և 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը: Մենք՝ Կոզեռն թաղամասի բնակիչներս, չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը և, վաղը դրա ընդունման պարագայում, դրսևորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի ենք ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Երևանի Կոզեռն թաղամասի մի խումբ բնակիչներ»:  

Նախորդ հոդվածը‘Փորձելու ենք աշնանը զորակոչն իրականացնել վիճակահանությամբ. Ս.Օհանյան’
Հաջորդ հոդվածը‘Սեպտեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը’