‘Պահանջում են չեղյալ ճանաչել Խոսրովի անտառի տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթը (տեսանյութ)’

1371

Քաղաքացիական նախաձեռնությունները պահանջում են անհապաղ չեղյալ ճանաչել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար 23.11.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված մրցույթը:

«Անհնար է, որպեսզի բնության հատուկ պահպանվող տարածքի, այն էլ ամենախիստ ռեժիմ ունեցող տարածքի կառավարումը ստանձնի այս կիսագրագետը, ով՝ իր իսկ կողմից ավարտած բուհի անունը սխալ է արտասանում, Էկոհամակարգի հասկացությանն անհասկանալի սահմանում է տալիս, որի լեզուն միայն ՀՀ բնապահպանության նախարարը հասկացավ, մեկ էլ հավանաբար ՆՈՆՈ մականունով թեկնածուի շպոն կազմած Զիրոյանը, ով այդ պատասխանը լսելուց հետո՝ երկար շունչ քաշեց..»

Նախորդ հոդվածը‘Պորտուգալիան եւ Լեհաստանը չեն մասնակցի «Եվրատեսիլ-2013-ին»’
Հաջորդ հոդվածը‘Gangnam Style-ը YouTube-ի նոր ռեկորդ է սահմանել’