Պահանջում է արտահանձնել ահաբեկչությանն առնչվող անձանց

350

Թուրքիայի և Շվեդիայի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները չորեքշաբթի Անկարայում բանակցություններ են անցկացրել այն անձանց արտահանձնման շուրջ, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկչական գործունեությանն առնչություն ունեցող անձինք, հինգշաբթի հաղորդել է TPT հեռուստաալիքը՝ նշելով, որ բանակցություններն ընթացել են յոթ ժամ։

Մասնավորապես, ինչպես նշում է հեռուստաալիքը, Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է հանձնել արգելված Քրդական բանվորական կուսակցության անդամներին, որոնց ցուցակը ավելի վաղ ուղարկվել է Շվեդիա։ Գերատեսչությունը նաև պահանջել է հանձնել ԱՄՆ-ում բնակվող  և 2016 թ․ հեղաշրջման փորձի համար մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության յոթ ներկայացուցչի։

Թուրքիայի համար Շվեդիայի կողմից ահաբեկչական գործունեությանն առնչվող անձանց արտահանձնումը ՆԱՏՕ ընդունվելու նրա դիմումն ընդունելու պայմաններից մեկն էր։  Թուրք նախագահ Էրդողանն ավելի վաղ տեղեկացրել է, որ Ստոկհոլմը խոստացել է Անկարային հանձնել ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող ավելի քան 70 մարդու։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան կդիմադրի Էգեյան ծովի կղզիների ռազմականացմանը
Հաջորդ հոդվածըԸստ Մասքի` Ուկրաինայի արևելքը նախընտրում է Ռուսաստանը