‘Պահումներ ԱԺ-ում՝ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելու համար. Մամուլ’

1046

Երեկ «Հժ» թղթակցին հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պահել է պատգամավորների աշխատավարձերից։

Այդ մասին պատգամավորներն իմացել են աշխատավարձը ստանալու պահին։ Իսկ ապրիլի 9-ին Աժ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Երեկ Աժ-ից թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ աշխատավարձերի պահում է եղել, և դա բացատրել են ապրիլի 9-ի նիստի բացակայությամբ։ Թերթի թղթակցի գրավոր հարցմանը, թե այդ նույն պատճառաբանությամբ քանի պատգամավորի աշխատավարձից է պահվել, որքան գումար է պահվել, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը խոստացել է պատասխանել այսօր:

Նախորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց «Ռոլան Գարոսից»’
Հաջորդ հոդվածը‘Հարամ փող է՝ քթներիցդ գալու է. Մամուլ’