Պահպանակներ արտադրող ընկերությունը ՄԻԵԴ-ում շահել է դատն ընդդեմ Վրաստանի իշխանությունների

536

Պահպանակների արտադրության AIISA վրացական ընկերությունը շահել է դատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ընդդեմ Վրաստանի կառավարության։

AIISA-ն դատարան էր դիմել 2018 թ․, երբ Թբիլիսիի քաղաքային, ապա՝ վերաքննիչ դատարանները ընկերությանը տուգանել էին 500 լարիով (մոտավորապես 160 դոլար)՝ պահպանակների՝ կրոնական թեմատիկայով փաթեթավորման համար։ 2018 թ․ մարտին Թբիլիսիի քաղաքապետարանը դիմել էր դատարան ընդդեմ ընկերության՝ պնդելով, որ նրա արտադրանքը վիրավորում է մարդկանց կրոնական զգացմունքները։ Դատարանը համաձայնել էր և ընկերությանը տուգանել 500 լարիի չափով։

Մարդու իրավունքների եվորպական դատարանը իր որոշման մեջ նշել է, որ ազգային դատարաններն իրենց վճիռներով սահմանափակել են ընկերության արտահայտվելու ազատությունը՝ այդպիսով խախտելով կոնվենցիայի 10-րդ հոդվածը։

AIISA ընկերությունը հիմնադրել է Վրաստանի բնակիչ Անի Գաչեչիլաձեն։ 2018 թ․ նա սկսել պահպանակներ արտադրել, որոնց փաթեթների վրա  պատկերված էին վրացական եկեղեցու կողմից սրբերի շարքը դասված Թամար թագուհին, աֆորիզմներ Շոթա Ռուսթավելիի «Վագրենավորից», կրոնական տարբեր արտահայտություններ և դագմաներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Թալիբանը» հերքել է նախագահի հրաժարականի պահանջի վերաբերյալ տեղեկությունները
Հաջորդ հոդվածըԼապորտա. «Հուսով եմ՝ շուտով կհայտարարենք Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին»