‘Պահպանողական կուսակցությունը երախտագիտություն է հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանին և հայտարարում է ՀԱԿ-ից դուրս գալու մասին’

1262

Պահպանողական կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) դուրս գալու մասին։ 

«Ի գիտություն ընդունելով Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային հարցազրույցը 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարման մասին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր-անդամ Պահպանողական կուսակցությունը 2012 թվականի դեկտեմբերի 25-ից դուրս է գալիս. առաջին` Հայ ազգային կոնգրեսից, երկրորդ` ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ դաշինքից», — ասված է կուսակցության հայտարարությունում։

Միաժամանակ, Պահպանողական կուսակցությունը երախտագիտություն է հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ «2007 թվականից ի վեր Համաժողովրդական շարժումն առաջնորդելու համար»։

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետի որդին ձայնագրել է իր ռեփ-ալբոմը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տէր-Աբրահամեան. Վերջացավ մի ամբողջ քաղաքական, գուցե պատմական ժամանակաշրջան’