‘Պաղեստինում նշանակվել է նոր վարչապետ’

872

Պաղեստինի  ինքնավարության ղեկավար Մահուդ Աբասը, ով հայտնի է Աբու Մազեն անվամբ նշանակել է նոր վարչապետ: Այդ պաշտոնը կզբաղեցնի 54-ամյա գիտնական  և անկախ քաղաքագետ Ռամի Խամդալլան, ով  կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայում:  

Նոր վարչապետի նշանակումը կատարվել է մի իրավիճակում, երբ  ԱՄՆ-ը փորձում է վերակենդանացնել Իսրայելի և պաղեստինցիների միջև  երկար ժամանակ տեղում դոփող խաղաղության գործընթացը:

Խամդալլան հիմա կզբաղվի Ռամմալում  նոր կառավարության ձևավորմամբ, որը հանդիսանում է պաղեստինյան կառավարության կենտրոնը:

 

Ներկա պահին նա հանդիսանում է Հորդանան գետի ձախ ափին գտնվող  Ան-Նաջախ համալսարանի նախագահ: Նախկինում նա պաղեստինյան կառավարությունում կարևոր պաշտոններ չի զբաղեցրել: Այնտեղ կարծում են, որ Խամդալլան ավելի մոտիկ է Աբբասի ՖԱԹԽ կուսակցությանը:

 Սպասվում է, որ Խամդալլան կլինի ժամանակավոր վարչապետ, քանի դեռ պաղեստինյան երկու   կարևոր քաղաքական ուժերը՝ «ՖԱԹԽ-ը» և «ՀԱՄԱՍ-ը» շարունակում են ազգային համերաշխության բանակցություններ վարել:   

 

Նախորդ հոդվածը‘Էրդողանը «գտել» է անկարգությունների կազմակերպիչներին’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն ոչ մի բանի չի հասնի’