‘Պաղեստինում Շարոնի մահը նշում են քաղցրավենիք բաժանելով’

797

Պաղեստինցիներն անթաքույց տոնում են Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի մահը՝ նրան համարելով հանցագործ, ով բազում դժբախտությունների պատճառ է դարձել: «Աշխարհն ազատվեց մի մսագործից, որը կոտորել է պաղեստինցիներին: Այդ փուլն ավարտվեց»: «Նա շատ հանցանքներ է գործել պաղեստինցի ժողովրդի հանդեպ, և հիմա, բնականաբար, պաղեստինցիներն իրենց թեթևացած են զգում» — սրանք պաղեստինցիների կարծիքներն են:

Գազայի հատվածում փողոցներում քաղցրավենիք են բաժանում՝ ինչպես տոնական օրերին:

Ինքնավարության ղեկավարությունն ավելի զուսպ է արտահայտում իր կարծիքը, սակայն ընդգծում է, որ իսրայելցի ռազմական գործչին և նախկին վարչապետին կհիշեն որպես ագրեսոր, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը նոր նախագահ է ընտրել’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության 6-րդ վարչությունը լցվել է Վարդան Ղուկասյանի առանձնատուն. Aravot’