‘Պայթյուններ Ֆլորիդայում՝ գազի վերամշակման գործարանում. կան տուժածներ’

747

Ամերիկյան Տավերես քաղաքի (Ֆլորիդա նահանգ) գազի վերամշակման գործարանում այս գիշեր տեղի ունեցած պայթյունների  հետևանքով կա առնվազն յոթ տուժած, երկուսը ծայրահեղ վիճակում են: Ինչպես հաղորդել են տեղական իշխանության ներկայացուցիչները, գիշերային հերթափոխին գործարանում աշխատել է 24 մարդ, նրանցից 15-ը համարվում է անհետ կորած: Նախնական տվյալներով՝ պայթել են պրոպանի տարաները: Պայթյունների տեղում  հրդեհ է բռնկվել: Մերձակա տների բնակիչները տարհանվել են:

Սա նմանատիպ առաջին միջադեպը չէ ԱՄՆ-ում: Հունիսին հզոր պայթյուն էր տեղի ունեցել  Լուիզիանայում՝ «Ուիլյամս Օլեֆինս» քիմիական գործարանում: Պայթյունի արդյունքում տուժել էր 30 հոգի: Դրանից առաջ՝ ապրիլին, պայթյուն էր որոտացել  Ուեսթ քաղաքի (Թեքսաս նահանգ) քիմգործարանում, արդյունքում՝ 15 զոհ: Պայթյունի ալիքից լրիվ ավերվել էին մի քանի շինություններ, այդ թվում՝ դպրոցը, ծերանոցը և բազմահարկ բնակելի մի շենք, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պակիստանը նոր նախագահ ունի’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղը վերաբնակեցնում են վիճակախաղով ‘