‘Պայթյուն Աֆղանստանում. Զոհվել են երեխաներ և ՆԱՏՕ-ի զինվորներ’

1126

Աֆղանստանի արևելյան Փարվան նահանգում որոտացած պայթյունի զոհ  է դարձել առնվազն 20 մարդ: Զոհվածներից տասը երեխաներ են, երկուսը՝ ոստիկաններ, և ՆԱՏՕ-ի չորս զինվոր:

Նախնական տվյալներով՝ հարձակումը գործել է մահապարտը:

 Պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն Աֆղանստանի իշխանությունները կարծում են, որ դրա ետևում Թալիբանի գրոհայիններն են կանգնած: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոն. Մանկապիղծների ցանցում պատգամավորներ ու նախարարներ են եղել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հատուկ ծառայությունները ձերբակալել են պետդումայի պատգամավոր Սելեզնյովի որդուն’