Պայթյուն է տեղի ունեցել Կրասնոդարում

330

Կրասնոդարի Մորսկայա փողոցի շրջանում պայթյուն է որոտացել, վնասվել են մի քանի շենքեր, տուժածներ չկան, ուրբաթ օրը լրագրողներին հաղորդել են Կրասնոդարի մարզի օպերատիվ շտաբում։

«Ըստ կարգավարական ծառայությունից ստացված տեղեկությունների՝ ժամը 04։17-ին Կրասնոդար քաղաքում պայթյուն է լսվել Մորսկայա փողոցի շրջանում։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, վնասվել են շենքերի տանիքները և պատուհանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը բնակչությանը խնդրել է հանդարտություն պահպանել և խոստացել է, որ արտակարգ ծառայությունների աշխատանքից հետո ձեռնամուխ կլինեն վնասված շենքերի վերանորոգման աշխատանքներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըSuperbet Rapid & Blitz Poland․ Արոնյանը գրավեց 5-րդ տեղը, հաղթողի կոչումը նվաճեց Կարլսենը
Հաջորդ հոդվածըՃապոնիան ընդլայնում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները