‘Պայթյուն Վանաձոր քաղաքում. կա տուժած’

972

Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 65 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ինչից փլուզվել է տան դիմային պատը (մոտ 8 քմ), տուժել է բնակիչ՝ 1940 թ. ծնված Վ. Խ.,  ով տեղափոխվել  է Վանաձորի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.27-ին, մարվել` 13.01-ին: Մասամբ այրվել են երկրորդ հարկի հատակը և ննջասենյակում երկու անկողին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախորդ հոդվածը‘Զինված անձը թափանցել է Մոսկվայի դպրոցներից մեկը. կա երկու զոհ ‘
Հաջորդ հոդվածը‘ Ջոն Քերի. ԱՄՆ շարունակում է ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար’