‘Պայթյուն Քաբուլի կենտրոնում. կան զոհեր’

1590

Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել է ավտոմեքենայով մի մահապարտ, իսկ նպատակակետը եղել է հետախուզության ազգային ծառայության շենքը:

Երկրի նախագահ Աշաֆ Գանիի խոսքով՝ կան զոհեր և վիրավորներ, սակայն դեռ հստակ թիվ չի հաղորդվում:

Լրատվական գործակալությունները հաղորդել են, որ պայթյունի տարածքում ակտիվ փոխհրաձգություն է տեղի ունենում:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը: Այն տեղի է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ աֆղանական թալիբները հայտարարել են գարնանային գրոհների մեկնարկը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հրադադարը խախտել են ավելի քան 80 անգամ’