‘Պայթյուն Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ’

1106

Չորեքշաբթի Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հաղորդել են իշխանությունները:

Ինչպես BBC-ին հայտնել են տեղի առողջապահության նախարարությունում, ավելի քան 20 հոգի վիրավորվել է: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Այնուամենայնիվ, գերատեսչությունը խոստացել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները դեսպանատանը:

Հաղորդվում է, որ դեսպանատան շենքի մոտ պայթել է մի մեքենա, որը, ենթադրաբար, վարել է մահապարտ ահաբեկիչը: Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենան պայթել է շենքի հարևանությամբ կայանած միկրոավտոբուսի մոտ, և նրանց տպավորությամբ՝ մահապարտի թիրախը եղել է հենց այդ միկրոավտոբուսը, այլ ոչ թե դեսպանատան շենքը: Այդ մասին հաղորդել են նաև ռուսաստանյան լրատվական գործակալությունները՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Դաշնակցության երիտթեւը հեղափոխության կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական բանաձևերի մասին’