‘Պայմանագրային զինծառայողը ստացել է մահացու հրազենային վիրավորում’

2596

10.04.2016թ.` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 

Նախորդ հոդվածը‘Մենի Պակյաոն վերջին մենամարտում հաղթեց Թիմոթի Բրեդլիին(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ’