‘Պայմանագրային զինծառայող է վիրավորվել. «Առավոտ»’

905

Մայիսի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային, 1973 թ. ծնված Արմեն Սամվելի Գյոզալյանը: Ինչպես հայտնում է «Առավոտ»-ը, նա հրազենային վիրավորում է ստացել Բերքաբեր գյուղի սահմանագոտում: Ադրբեջանական գնդակը դիպել է նրա ձախ ուսագոտու եւ ձախ նախաբազկի վերին երրորդականի շրջանում, պատճառելով բազմաբեկորային բաց կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով: Իջեւանի ԲԿ-ում նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ցավազրկել, ռենտգեն հետազոտություն կատարել, կոտրվածքն անշարժացրել: Երկու ժամ անց Ա. Գյոզալյանին տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Նախորդ հոդվածը‘Պետչ Ադամս. Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին’