‘Պայքար Սպիտակ տան համար. դեմոկրատների բանավեճի երկրորդ փուլը’

1115

Հինգշաբթի երեկոյան ամերիկյան NBC հեռուստատեսության եթերում տեղի է ունեցել Դեմոկարատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավանական թեկնածուների բանավեճի երկրորդ փուլը:

Մասնակիցների երկրորդ տասնյակում ասպարեզ են դուրս եկել կուսակցական ծանրքաշայինները՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և 2016 թ. Սպիտակ տան համար մղվող մրցապայքարի մասնակից Բեռնի Սանդերսը:

Դեմոկրատներն իրենց կուսակցության կողմից նախագահի պաշտոնի թեկնածու կընտրեն եկող տարվա ամռանը կայանալիք համագումարում:

Թեպետ  հանրապետականները դեռևս պաշտոնապես հավանություն չեն տվել Դոնալդ Թրամփի թեկնածությանը, սակայն գրեթե կասկածից վեր է, որ հենց նրա դեմ է պայքարելու դեմոկրատների թեկնածուն 2020 թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Անհետացել է Շվեյցարիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստը’
Հաջորդ հոդվածը‘Իգոր Գրիգորյանը՝ Արցախի Քննչական կոմիտեի ղեկավար’