‘Պանիր արտադրող 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելանքը հանված է ‘

1108

Պանիր արտադրող 18 ընկերություններում հայտնաբերված խախտումների պատճառը սանիտարահիգիենիկ ոչ բավարար վիճակն էր: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Սննդի անվտանգության ծառայության սննդի անվտանգության եւ որակի տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արարատյանը:

«17 ընկերությունների նկատմամբ կիրառված  արգելանքը հանված է՝ հիմք ընդունելով նրանց կողմից նախատեսված միջոցառումների անցկացումը»,- ասաց Արարատյանը:

Հիշեցնենք, որ պանիր արտադրող տնտեսվարող սուբյեկտների շրջանում ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել էր: «Տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ, լաբարատոր փորձաքննության արդյուքնում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ, մեծ մասամբ՝ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: 5,5 տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշատանքներ»,- հայտարարել էր Սննդի անվտանգության վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի նախագահը մտադիր է բացահայտել Վրաստանի ձերբակալությունների իրական պատճառները ‘
Հաջորդ հոդվածը‘Լատվիայի ԱԳ նախարար. Ադրբեջանի որոշ քայլեր չեն նպաստում երկխոսությանը’