‘Պան Գի Մունը Երևանին և Բաքվին կոչ է արել սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ’

1236

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացած հանդիպումը կողմերին կմոտեցնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

«ՄԱԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ հանդիպումը երկու կողմերին հնարավորություն է տվել քննարկել հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների հարցը, ինչպես նաև՝ ուղիներ մշակել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կրճատելու ուղղությամբ»,- ասված է ՄԱԿ տարածած հաղորդագրության մեջ:

Պան Գի Մունը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն, ովքեր կազմակերպել էին հանդիպումը Շվեյցարիայում: Նա կոչ է արել Երևանին և Բաքվին սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ՝ շփման գծում էսկալացիայի հետագա սրացումը կանխելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալված խումբը մտադիր էր պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Շատ ուշացած են Սերժիկ Սարգսյանի «աննախադեպ»-ը եւ սենսացիոն»-ը’