‘Պան Գի Մունը կոչ է արել փրկել հնագույն հուշարձաններն Իրաքում’

966

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ «Իսլամական պետության» կողմից Իրաքի պատմական և մշակութային հուշարձանների ոչնչացումը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը՝ հնարավորինս արագ վերջ դնել նման ահաբեկչական գործունեությանը և խոչընդոտել մշակութային արժեքների մաքսանենգությանը»,- ասվում է գլխավոր քարտուղարի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Պան Գի Մունը շեշտել է, որ հուշարձանների ոչնչացումը ռազմական հացագործություն է, և դրա մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Կիրակի օրը ջիհադականները ոչնչացրել են Սարգոն II թագավորի կողմից մ.թ.ա. 717 թ. հիմնադրված Դուր-Շարուկին քաղաքի հնավայրը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքում աճուրդի են դրվում 10 մլն դոլար գնահատված մետաղադրամներ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ն վավերացրել է Հայաստանի հետ պայմանագիրը՝ քաղաքացիների 30-օրյա կեցության վերաբերյալ’