Պաշտոնական․ Արաս Օզբիլիսը՝ Ուրարտուի ֆուտբոլիստ

198

Արաս Օզբիլիսը, որն ավելի վաղ հեռացել էր «Փյունիկից», կարիերան կշարունակի «Ուրարտուում»։ Այս մասին յուրահատուկ տեսանյութի միջոցով տեղեկացրել է երևանյան ակումբը։

Պայմանագրի մանրամասներն առայժմ չեն բարձրաձայնվում։

32-ամյա ֆուտբոլիստն խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», իսպանական «Ռայո Վալեկանոն», թուրքական «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018-2019 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր կնքեց Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես եկավ երկուսուկես մրցաշրջան։

Նախորդ հոդվածըՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բոլոր պահանջներն ու հրատապ ծանուցում ուղարկել ԵԽ նախարարների կոմիտեին
Հաջորդ հոդվածըAustralian Open-ի 13 կորտերում խաղերը դադարեցվել են շոգի պատճառով